Հունիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Գյումրիի Թբիլիսյան խճուղում Կումայրիի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու կակածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել երկու օտարերկրացու՝ երկուսն էլ 22 տարեկան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ փաթեթն իրենն է, որի մեջ եղած կրիստալը ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով` ընկերոջ հետ օգտագործելու համար: Հայտնաբերվածն ու օտարերկրացի երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:



























