Ամուրի մարզում կործանվել է Robinson R-66 ուղղաթիռը, հարուցվել է քրեական գործ, տեղեկացրել է Քննչական կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ երեք ուղեւորները եւ օդաչուն զոհվել են։
ՔԿ-ն տեղեկացնում է, որ ուղղաթիռում գտնվում էին օդաչուն եւ երեք ուղեւորներ։
«Իզվեստիա»-ի տվյալներով՝ ուղղաթիռը պատկանում էր մասնավոր ընկերության։ Այն թռել էր անտառարդյունաբերական համալիրի հարթակից եւ անհետացել ռադարների տեսադաշտից։ Այն գտել են մեկ օր անց խոր տայգայում, գրել է «112» թելեգրամ-ալիքը։
Աղետի պատճառները պարզվում են։




























