«ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորներով այսօր Բեռլինում հանդիպեցինք Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Կարևորեցինք Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը` քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մի շարք այլ ոլորտներում:

Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը` կարևորելով Գերմանիայի կառուցողական դերը այս հարցում: Ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները: Հատուկ անդրադարձ կատարեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»,- նշել է նա։