Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախօրեին պահանջել էր ուժեղացնել աշխատանքը հասարակական անվտանգության ապահովման, ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության կանխարգելման ուղղությամբ, գրում է «Кавказ.Реалии»-ն։
Կադիրովը դա միանշանակ կերպով կապել է «Դաղստանի ողբերգական իրադարձությունների» հետ և հայտարարել, թե անհրաժեշտ է «հատուկ շեշտադրում» անել եվրոպական երկրներից բխող ինչ-որ արմատական գաղափարախոսության» հակազդեցության վրա՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչի մասին է խոսքը։
Չեչնիայի ղեկավարը միաժամանակ սպառնացել է արյան վրեժով պատժել «վահաբիզմի» (իսլամական կրոնա-քաղաքական հոսանք. խմբ) մեջ կասկածվող և ոստիկանների նկատմամբ ոտնձգություն կատարած ընտանիքի բոլոր անդամներին։





























