Հունիսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հայտնում են կուսակցության Ֆեյսբուքյան էջում:
Քննարկվել են Կուսակցության մարմինների ընտրությունների կարգի հետ կապված հարցեր։ Վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։


























