Գորիսի համայնքապետարանը ձեռնամուխ է եղել դեպի Ներքին Խնձորեսկ գյուղ տանող ճանապարհի մաքրման և անցանելիության ապահովման աշխատանքներին՝ վերջին հեղեղումների հետևանքով ճանապարհին առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով։ Հայտնում են համայնքապետարանից:


Համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանն այցելել է աշխատանքների իրականացման վայր՝ ճանապարհի վիճակին ծանոթանալու և մաքրման գործընթացին հետևելու համար: 

Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի ներգրավմամբ: 

Գորիսի համայնքապետարանը շարունակելու է գործադրել անհրաժեշտ ջանքերը՝ Ներքին Խնձորեսկի և համայնքի այլ բնակավայրերի ճանապարհների պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով բնակիչների կենսապայմանների բարելավմանը և սոցիալ-տնտեսական կապերի զարգացմանը: