Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա համայնքի տներից մեկում քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է, որ գազի խողովակից պարանի միջոցով կախվելով՝ ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Տ․ Հ.-ն:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը անհատ ձեռներեց էր, իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը: