Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների հետևանքով 2023 թվականի հոկտեմբերից անկլավում գործողություններ սկսելուց հետո Գազայի հատվածում զոհվել է գրեթե 38,2 հազար մարդ, վիրավորվել՝ մոտ 88 հազարը։ Այս տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվն այժմ հասել է 38193-ի, ևս 87903 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախարարությունը հավելել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի տարբեր շրջաններում իսրայելական հրետակոծությունների և օդային հարձակումների հետևանքով 40 պաղեստինցի է զոհվել, 75-ը՝ վիրավորվել։