Ռուսաստանն ակնկալում է առաջիկա ամիսներին ազատ առևտրի համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև։ Դրա մասին «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը։
«Միաժամանակ մեծ ուշադրություն ենք դարձնում փոխադարձ առևտրի պայմաններին։ Այստեղ հույս ունենք, որ մոտ ապագայում կվերացվեն փոխադարձ առևտրի անտեղի խոչընդոտները։ Հուսով ենք, որ <…> առաջիկա ամիսներին կկնքենք արտոնյալ առևտրի համաձայնագիր»,- ըստ ТАСС-ի՝ ասել է նա։ Նախարարը հավելել է, որ ֆորումի շրջանակում հանդիպում կանցկացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Անդրեյ Սլեպնյովի և Էմիրություններից մեր գործընկերների միջև։




























