«Коммерсантъ»-ը հայաստանյան «Թիմ Տելեկոմ Արմենիա» օպերատորի միջազգային կապի գծի վնասման հետևանքով անդրսահմանային թրաֆիքի փոխանցման խախտումների ռիսկերի վերաբերյալ հարցման է ենթարկել ռուսական խոշորագույն հեռահաղորդակցական օպերատորներին և փորձագետներին:
«Телекоммуналка»-ի թելեգրամյան ալիքի խմբագիր Ալեքսեյ Սլուկին պարզաբանել է, որ մալուխի խզումը տեղի է ունեցել Կիրանց բնակավայրում, որտեղ Վրաստանի ուղղությամբ տեղակայված է օպտիկամանրաթելային հեռահաղորդակցության գլխավոր գիծը։
«ТрансТелеКом»-ը պարզաբանել է, որ Հայաստանի միացումը համաշխարհային ցանցին իրականացվել է այլ երկրների տարածքով։ «Միջադեպը, որի մասին հայտնել է պրովայդերը որևէ ազդեցություն չի ունենա ռուսաստանյան հեռահաղորդակցության օպերատորների գործունեության և ռուսաստանյան օգտատերերի համար ինտերնետի շահագործման վրա», - պարզաբանել են ընկերությունում: МТС-ում հայտարարել են, որ միջադեպի հետևանքով իրենց ցանցերի ծանրաբեռնվածությունը չի ավելացել, քանի որ ընկերությունը Հայաստանի հետ ուղիղ կապ չունի։ Անդրսահմանային թրաֆիքի փոխանցման առնչությամբ որևէ խնդիր չի արձանագրել նաև «Ростелеком»-ը։ Ընկերությունում նշել են, որ իր ցանցը բնականոն աշխատում է։ «Эр-Телеком»-ը հրաժարվել է մեկնաբանություն անելուց: «Мегафон»-ը և «Вымпелком»-ը չեն արձագանքել «Ъ»-ի հարցմանը։
MForum Analytics-ի վերլուծաբան Ալեքսեյ Բոյկոն և Ալեքսեյ Սլուկինը ևս վստահ են, որ Հայաստանում մալուխի վնասումը չի ազդի ռուսական հաղորդակցությունների աշխատանքի վրա։ «Ռուսաստանում հաղորդակցության գլխավոր գծերը համեմատաբար լավ են զարգացած, թրաֆիքը պարզապես վերաբաշխվում է այլ երթուղիներով, դա տեղի է ունենում գրեթե ավտոմատ կերպով», - պարզաբանել է Բոյկոն:




























