Եվս 100 հազար միավոր զինամթերք կուղարկվի Ուկրաինա հուլիսին և օգոստոսին, հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։

«Հուլիս և օգոստոս ամիսներին մենք կուղարկենք ևս 100.000 փամփուշտ։ Այժմ մենք փող ենք փնտրում նոր զինամթերք ձեռք բերելու համար, որպեսզի նախաձեռնությունը շարունակվի 2025 թվականին»,- Լիպավսկու խոսքը մեջբերում է չեխական գործակալությունը։

Մինչեւ տարեվերջ, նրա խոսքով, նախատեսվում է Ուկրաինա մատակարարել 500 հազար զինամթերք։

Այս տարվա փետրվարին Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել էր երրորդ երկրներից Ուկրաինայի համար 800 հազար պարկուճ գնելու հնարավորության մասին, եթե դրանց գնման համար անհրաժեշտ գումարը հավաքվի։ Պրահայի նախաձեռնությանը միացել են ԵՄ և ՆԱՏՕ-ի 15 երկրներ՝ զինամթերք գնելու համար հատկացնելով 1,6 միլիարդ եվրո։