Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Յիի հրավերով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կայցելի Չինաստան։

Հրավերի մասին հուլիսի 22-ին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ Ըստ Xinhua-ի՝ Կուլեբան Չինաստանում կլինի հուլիսի 23-26-ը։