Վրացական կապույտ հապալասի արտադրության և արտահանման ծավալները 2024 թվականին կկրկնապատկվեն, ինչը մեր ֆերմերներին և երկրի տնտեսությանը 100-120 միլիոն լարի արտահանման եկամուտ կապահովվի։ Ավելին, առաջիկա տարիներին այդ թվերը կշարունակեն աճել։ Դա հնարավոր դարձավ պետության ակտիվ աջակցության շնորհիվ։ Ըստ EastFruit-ի՝ դրա մասին հայտարարել է Վրաստանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարար Օթար Շամուգիան։

Վրացական կապույտ հապալասի պլանտացիաների միջին բերքատվությունը հեկտարից 14,5 տոննա է։ Այս ցուցանիշով երկիրն աշխարհում զբաղեցնում է 7-րդ տեղը։ 2023 թվականին երկրում արտադրվել է 4000 տոննա հապալաս։ Մինչև 2027 թվականը գործող այգիների ամբողջ հզորությամբ հապալասի արտադրությունը շուրջ 25 հազար տոննայով կավելանա։

Վրացական կապույտ հապալասի արտահանման հիմնական ուղղություններն են՝ Ռուսաստանը, Լեհաստանը, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները, Հայաստանը, Գերմանիան, Կատարը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Հոնկոնգը։