Չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին և սահմանափակումներին՝ արտասահման մեկնելը ռուսների համար անհասանելի շքեղություն չի դարձել։ MTS Travel-ի վերլուծաբանները նշում են, որ զբոսաշրջիկները հարմարվել են նոր իրողություններին և եռանդուն կերպով ուսումնասիրում են այլընտրանքային ուղիները, գրում է RuNews24 առցանց պարբերականը։
Դեպի Եվրոպա ուղիղ չվերթները շատ ավելի քիչ են, բայց ռուսները չեն վհատվում։ Նրանք մեծ բավականությամբ երթուղիներ են կառուցում բարեկամ երկրներում՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և ԱՄ-ումԷ։ Այս ամառ եվրոպական ամենահայտնի ուղղությունների թվում են Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան, Սերբիան և Իսպանիան:
Մոսկվայից Հոնկոնգ ուղիղ չվերթները վերսկսվել են։ Ընդլայնվել է դեպի Կուբա, Վիետնամ, Չինաստան և Հորդանան թռիչքների աշխարհագրությունը։ Այս ամառ արտասովոր ուղղություն էր Վլադիվոստոկից Հյուսիսային Կորեա չարտերային թռիչքները:
2024 թվականի առաջին կիսամյակում ռուսաստանցիների արտասահմանյան ուղևորությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23%-ով։ Հարևան երկրներ ճամփորդությունները ևս ավելի տարածված են դարձել՝ աճը կազմում էր 4%։
Չինաստանը, Վիետնամը և Մավրիկիոսը արտասահմանյան ուղղություններում պահանջարկի աճի դինամիկայի առումով առաջին եռյակն են: 2023 թվականի համեմատ դեպի Չինաստան ուղևորությունների թիվն այս տարվա առաջին վեց ամիսներին աճել է 3 անգամ, իսկ Վիետնամ՝ 2 անգամ։




























