Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ վեցը, հայտնում է New York Post-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
«Մեյփլվուդ այգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 20-ն անց մեկ մարդ մահացել է, ևս մեկը ծանր վիճակում է... Եվս հինգ տուժածներ տեղափոխվել են Նյու Յորք նահանգի հիվանդանոցներից մեկը»,–գրում է թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանությունը հարցաքննում է վկաներին և փնտրում կրակողներին, որոնց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։
Մահացածի ինքնությունը դեռ պարզված չէ, եզրակացրել է թերթը։
Ավելի վաղ WTVA հեռուստաալիքը հայտնել էր ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Ինդիոլա քաղաքում զանգվածային հրաձգության մասին, որի ժամանակ երեք մարդ զոհվել էր, ևս 16-ը վիրավորվել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ բոլոր սպանվածները 19 տարեկան են։





























