Հանրապետության տարածքում` օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ի ցերեկը, 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։
Ինչպես «Հայգպետհիդրոմետ»-ից հայտնել են NEWS.am-ին՝ Երևանում գոստոսի 3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+30,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+26,
Լոռի՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29,
Տավուշ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+35,
Արարատ՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +31+37,
Արմավիր՝ գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33 +36,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+29:





























