Հունաստանում մեկ օրում անտառներում ու գյուղատնտեսական նշանակության հողերում 60 հրդեհ է բռնկվել, որից 47-ը մարվել է։ Այս մասին հայտնում է հունական Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Քաղաքացիների պաշտպանության նախարարությանը։

Նրա խոսքով, հանրապետության ողջ տարածքում անցած 24 ժամվա ընթացքում անտառային գոտիներում և գյուղատնտեսական տարածքներում բռնկված հրդեհների թիվը հասել է 60-ի: Չնայած աշխատանքային ծանր պայմաններին, հրշեջ ծառայությունը սկզբնական փուլում  մարել է 47 հրդեհ ամբողջ երկրում, ևս 13-ի դեմ պայքարում է: Դրանցից շատերը միաժամանակ տեղի են ունեցել կիրակի երեկոյան, մի քանիսն առաջացել են կայծակի հետևանքով: Հրդեհներ առաջանում են նաև շոգ եղանակի պատճառով, ստվերում ջերմաստիճանը հասնում է 37-38 աստիճանի և բորբոքվում ուժեղ քամու պատճառով: