Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանի մոտ, ներառյալ՝ Նահարիա քաղաքում, տեղական իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տվել մոտ մնալ ռմբապաստարաններին, գրում է Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության ուժերի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նման հրահանգներ չի տվել։

Պատերազմի պայմաններում տեղական իշխանությունները պարբերաբար սեփական նախաձեռնությամբ հանձնարականներն են տալիս խաղաղ բնակչությանը, գրում են իսրայելական լրատվամիջոցները։

Նահարիան Լիբանանի հետ սահմանից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա է: