ԱՄՆ-ը հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչներ է տեղակայել Մերձավոր Արևելքում Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման դեպքում։ Դրա մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«F-22 Raptors-ը CENTCOM-ի պատասխանատվության տարածք է ժամանել օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ ուժերի վերատեղակայման շրջանակում՝ Իրանի և նրա դաշնակիցների կողմից տարածաշրջանում հնարավոր էսկալացիան զսպելու նպատակով», - ասված է հրամանատարության X սոցիալական ցանցի էջում:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ լրացուցիչ ռազմանավեր և ինքնաթիռներ է ուղարկում Մերձավոր Արևելք՝ Իսրայելը պաշտպանելու համար, ինչպես նաև մեծացնում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու պատրաստակամությունը։





























