Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի ընտանիքի կարողությունը կազմել է ամբողջ Հնդկաստանի ՀՆԱ-ի գրեթե 10%-ը։ Դրա մասին գրում է Hindustan Times-ը՝ հղում անելով Barclays-Hurun India Bank-ի հաշվետվությանը։ Մարտի 20-ի դրությամբ Ամբանիի ընտանիքի կարողությունը գնահատվում էր 25,7 տրիլիոն ռուփի կամ 385,5 միլիարդ դոլար:

Ամբանիի Reliance Industries-ը բիզնես կայսրությունը ամենախոշորն է երկրում։ Այն ընդգրկել է էներգետիկայի, հեռահաղորդակցության և մանրածախ առևտրի ոլորտները, գրում է gazeta.ru-ն։

Հնդկաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի երկրորդ տեղում միլիարդատեր Նեերաջ Բաջաջի ընտանիքն է՝ 7,13 տրիլիոն ռուփի կապիտալով։ Լավագույն եռյակը եզրափակում է Կումար Բիրլայի ընտանիքը՝ 5,39 տրիլիոն ռուփով: Ընդհանուր առմամբ, Հնդկաստանի երեք խոշորագույն ընտանեկան ձեռնարկություններն ունեն 460 միլիարդ դոլարի ակտիվներ, որոնք համեմատելի են Սինգապուրի ՀՆԱ-ին: