Միչիգանի պետական համալսարանի փորձագետները մշակում են ինվազիվ ձկան դեմ պայքարի նորարարական միջոց, որը վնասում է Միչիգան լճին ու հարակից ջրուղիներին։
Ծովային մինոգները այնպիսի տեսք ունեն, ասես նրանց հորինել են սարսափների ժանրի հեղինակները։ Այդ ձկները, որոնք նման են օձաձկների, սկավառակաձեւ են, ունեն բազմաթիվ ատամներ, որոնց օգնությամբ կպչում են այլ ձկների եւ քամում նրանց կենսահյութը։
Մայքլ Վագները (ձկնորսության եւ վայրի բնության ֆակուլտետի կիրառական էկոլոգիայի լաբորատորիայի դոցենտ) MSU Today-ին պատմել է, որ մեկ ծովային մինոգը կարող է ոչնչացնել մոտ 40 ֆունտ ձուկ։ Սա հսկայական խնդիր է փխրուն էկոհամակարգի համար։
Ինվազիվ տեսակների դեմ պայքարի այսպես կոչված «սրբազան գրաալը», որը մշակել են Միչիգանի համալսարանի հետազոտողները, թույլ կտա արդյունավետ զտել ձկների ցանկալի տեսակները՝ առանձնացնելով ծովային մինոգներին, որոնք հակառակ դեպքում կարող էին հայտնվել Բորդման գետում Միչիգան լճից։
FishPass անունն ստացած համակարգը գործելու է որպես պատնեշ, որը կարող է տեսակավորել ձկներին, որսալ ծովային մինոգներին եւ օգտակար տեսակներին թույլ տալ շարունակել իրենց ճանապարհը։
Այս համակարգը կդառնա Բորդման գետի վերականգնման՝ 20 մլն դոլար արժողությամբ նախագծի եւս մեկ փուլը։ Գետի բնական հոսքը խանգարվել է ալրի արտադրման ամբարտակի եւ հիդրոէլեկտրաէներգիայի արտադրման պատճառով, գրել է MSU Today-ը։
Կարծիք կա, որ մարդու կողմից շլյուզների ստեղծումը ծովային մինոգներին բերել է Կանադայի Մեծ լճերից։ Իշխանի, սիգի պոպուլյացիայի համար պատասխանատվությունը ձկնորսության հանձնաժողովը դնում է մակաբույծ ձկան վրա։





























