Տոսկանայի Վիարեջո ծովափնյա քաղաքի մոտ հայտնաբերվել է սատկած կրիա՝ Dermochelys coriacea տեսակի, տեղեկացրել է Bild-ը։ Դրանք ներկայում ապրող ամենախոշոր կրիաներն են։ Սովորաբար դրանք ապրում են մերձարեւադարձային եւ ենթամերձարեւադարձային ծովերում։

300 կիլոգրամ քաշ ունեցող առանձնյակին գտել են ծովում, որտեղ նա խճճվել էր ստորջրյա ճոպանով։ Ջրասուզակներն ազատել են նրա սատկած մարմինը, վերամբարձ կռունկը վեր է բարձրացրել նրան։ Այժմ այն զննում են մահվան պատճառը պարզելու համար։