Հյուսիսային Կորեան դեկտեմբերին կվերսկսի միջազգային զբոսաշրջությունը դեպի իր հյուսիս-արևելյան Սամջիեն քաղաքը և, միգուցե, նաև դեպի երկրի մնացած մասը, չորեքշաբթի դրա մասին հայտնել են զբոսաշրջային ընկերությունները, մասնավորապես պեկինյան Koryo Tours ընկերության կայքում:

Ըստ Reuters-ի՝ այս քայլը նշան է, որ երկիրը պատրաստվում է վերաբացել իր սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ խմբերի համար COVID-19-ի առնչությամբ տարիներ տևած սահմանային խիստ հսկողությունից հետո։

Միջազգային թռիչքները դեպի Հյուսիսային Կորեա և հակառակ ուղղությամբ վերսկսվեցին անցյալ տարի, իսկ փետրվարին ռուս զբոսաշրջիկների մի փոքր խումբ մեկնեց Հյուսիսային Կորեա՝ մասնավոր շրջագայության: Հունիսին երկիր են այցելել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդուհանդերձ, Հյուսիսային Կորեան 2020 թվականից ի վեր միջազգային զբոսաշրջիկների համար լիովին բաց չէ:

«Այս հայտարարությանն ավելի քան չորս տարի սպասելուց հետո Koryo Tours-ը շատ ուրախ է վերաբացել Հյուսիսային Կորեայի զբոսաշրջային ուղղությունը», - նշել են  ընկերությունում՝ հավելելով, որ իր տեղական գործընկերն առաջիկա շաբաթների ընթացքում կհաստատի երթուղիներն ու ժամկետները:

Զբոսաշրջային ​​ ՝ KTG Tours գործակալությունն իր հերթին հայտարարել է, որ այս ձմռանը զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մեկնել Սամջիեն։