ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ եւ քննարկել իրավիճակը պատանդների հետ կապված եւ հրադադարի համաձայնագիրը, տեղեկացրել է Axios-ը՝ հղում կատարելով տեղեկացված աղբյուրներին։
Աղբյուրներից մեկը տեղեկացրել է, որ Թրամփի զանգը նպատակ է ունեցել Նեթանյահուին մղել համաձայնել գործարքին, աղբյուրն ընդգծել է, որ չգիտի՝ արդյո՞ք դա այն է, ինչ ԱՄՆ նախկին նախագահն ասել է Նեթանյահուին։
Իսրայելի վարչապետի գրասենյակը չի հերքել, որ զանգ կատարվել է։
Թրամփի ընտրարշավի ներկայացուցիչները մեկնաբանություններից հրաժարվել են։
Հինգշաբթի Դոհայում տեղի է ունենալու բանակցությունների վճռական փուլը՝ ԱՄՆ, Կատարի, Եգիպտոսի եւ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որոնց նպատակը փորձելն է՝ լուծել տարաձայնություններն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ։





























