ԱՄՆ-ում 99 ռաբբիներ եւ կանտորներ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին եւ բոլոր կողմերին կոչ են արել «ավարտել գործարքը, որն առաջարկել է նախագահ Բայդենը, եւ որն արժանացել է Կատարի, Եգիպտոսի եւ ՄԱԿ ԱԽ հավանությանը, օգնություն ցուցաբերել տառապյալներին», տեղեկացրել է The Jewish Telegraph գործակալությունը։
Ռաբբիները հայտնել են, որ հրեա ժողովուրդն Իսրայելում եւ համաշխարհային սփյուռքը չեն կարող սկսել իրենց ապաքինումը, քանի դեռ Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 115 պատանդները տուն չեն վերադարձել։
«Ժամանակն անցնում է, եւ մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից, որպեսզի հույսը վերադարձնենք տարածաշրջան,- նշվել է ռաբբիների հայտարարությունում։- Ամեն օրը, երբ պատանդները պահվում են Գազայում, այն օրն է, որը թուլացնում է այդ հույսը։ Եկել է այդ հույսը վերածնելու ժամանակը, միավորելու պատանդներին իրենց ընտանիքների եւ ողջ հրեա ժողովրդի հետ՝ այդ գործարքն ավարտելով»։





























