ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը հինգշաբթի վաղ առավոտյան Բերմուդյան կղզիների համար նախազգուշացում է արել փոթորկի մասին, քանի որ, ըստ CBS News-ի, կանխատեսվում է, որ «Էռնեստո» փոթորիկը կմոտենա տարածքին երեք օրվա ընթացքում:

«Էռնեստո» փոթորկից առաջացած հորդառատ անձրևները չորեքշաբթի տեղացել են Պուերտո Ռիկոյում, արդյունքում ԱՄՆ տարածքում բնակելի տների և ձեռնարկությունների երկու երրորդը մնացել է առանց էլեկտրականության:

Պուերտո Ռիկոյի էլեկտրաէներգիայի մատակարարը՝ LUMA Energy-ն, հայտնել է, որ մոտ 975 հազար բաժանորդներ առավոտյան 5։25-ի դրությամբ հոսանքազրկվել են:

Power Outage.us-ի տվյալներով՝ հինգշաբթի ԱՄՆ Վիրջինյան կղզիներում շուրջ 28 հազար հաճախորդ նույնպես հոսանքազրկվել է: