Կամչատկայում օդային կարմիր կոդ է հայտարարվել Շիվելուչ հրաբխի ակտիվության պատճառով, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային շտաբից հայտնել են, որ Շիվելուչ հրաբխի ժայթքումից հետո Կամչատկայի Ուստ-Կամչատսկ բնակավայրում մոխիր է թափվում։

«Հրաբխապայթյունները Շիվելուչ հրաբխի մոխիրը հանել են ծովի մակարդակից ինը կիլոմետր բարձրության վրա։ Մոխրի գոտին ձգվել է հրաբխից 492 կիլոմետր արևելք և հարավարևելք: Օդային գունային կոդը կարմիր է։ Հրաբխի ակտիվությունը վտանգավոր է տեղական և միջազգային օդային փոխադրումների համար»,- ասվում է հաղորդման մեջ։