Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն նոյեմբերի 29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մանանդյան փողոցի թիվ 32 շենքի 45-րդ բնակարանի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում շարժվել. բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող, 79-ամյա Քնարիկ Վարդանյանին: Նրան ցուցաբերվել է օգնություն:
Նույն օրը, նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ Գյումրիի Պարույր Սեւակի փողոցի թիվ 17 շենքի 19-րդ բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 52-ամյա Ռազմիկ Տոնոյանին եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:




























