Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը տասնյակ երկրների արտգործնախարարների կոչ է արել աջակցել Իսրայելին ««Հեզբոլլահի», Իրանի և նրանց կողմնակիցների դեմ պայքարում», գրում է Times of Israel-ը:
Իր ուղերձում Կացն ընդգծել է, որ Իսրայելի բանակը Լիբանանում հարված է հասցրել «Հեզբոլլահին»՝ «Իսրայելի վրա ծրագրված հրթիռներով և անօդաչուներով խոշոր հարձակումը բացահայտելուց հետո», - հայտնում է նրա գրասենյակը:
Միաժամանակ արտգործնախարարը հավելել է, որ «Իսրայելն օգտագործում է իր ինքնապաշտպանության իրավունքը և շահագրգռված չէ տոտալ պատերազմով»։





























