Ուկրաինական «Պալյանիցյա» հրթիռ-անօդաչուն ստեղծվել է մեկուկես տարում։ Այն արձակվում է վերգետնյա կայանքից, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Նա առաջին անգամ ցուցադրել է ուկրաինական նորագույն հեռահար «Պալյանիցյա» հրթիռը։

Ուկրաինան չի գաղտնազերծում հրթիռի հիմնական բնութագրերը՝ հեռահարությունը, մարտագլխիկը և արտադրված միավորների քանակը, նշում է լրատվամիջոցը։

Սակայն նշվում է, որ ուկրաինական հրթիռի շառավղում երկու տասնյակ ռուսաստանյան ռազմական օդանավակայաններ կան։

 «Անօդաչու հրթիռի արժեքը շատ ավելի ցածր է, քան դրա անալոգներինը։ Իսկ դրա արժեքը նվազեցնելու և արտադրությունն ավելացնելու աշխատանքները շարունակվում են»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։