Կլիմայական տեխնոլոգիաների մասնագիտացմամբ ընկերություն 8 միլիոն ֆունտ ստեռլինգի ներդրում է ստացել մանրագույն մասնիկների զանգվածային արտադրության համար, որոնք կարող են «ծրագրավորվել» ջերմոցային գազերի կլանման և պահպանման համար, հաղորդում է BBC-ն:

Նոթինգհեմյան Promethean Particles-ը արտադրում է  է մետաղական օրգանական կարկասներ (MOF)՝ մանրագույն նանոմասնիկներ:

Այս մասնիկների մեկ թեյի գդալը կարող է գազեր կլանել երկու թենիսի դաշտի մակերեսին հավասարարժեք տարածքում:

Ընկերությունը հույս ունի օգտագործել Mercia Ventures-ի և Aramco Ventures-ի կողմից ստացված  նոր ֆինանսավորումը ավելի խոշոր արտադրական համալիր կառուցելու և աշխատակիցների թիվը մեծացնելու համար:

Ընկերությունը մտադիր է նաև նվազեցնել MOF-ի գինը տասնյակ հազար ֆունտից մինչև 25 ֆունտ մեկ կիլոգրամի համար։

Գների իջեցումը և արտադրության մասշտաբների ավելացումը հնարավոր կլինի էժան, լայնորեն մատչելի մետաղներից, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, նանոմասնիկների պատրաստումը:

Ըստ ընկերության հայտարարության, MOF-ը նյութերի աներևակայելի դաս է, որը հսկայական ներուժ է ցուցադրում կիրառման  բազմաթիվ ոլորտներում»:

Դրանց ներքին մակերևույթը կարող է ստեղծվել լաբորատորիայում, որպեսզի «կպչուն» դառնա տարբեր գազերի նկատմամբ։

Կյանքում նանոմասնիկները կարող են կիրառվել որպես մինի սպունգեր և մինի սիֆոններ, որոնք ունակ են ինչպես տարանջատել, այնպես էլ մեծ քանակությամբ տարբեր գազեր պահել:

Այս հատկությունները կարող են օգտագործվել ցեմենտի, մետաղների և էներգիայի արտադրության կլիմայական ազդեցությունը նվազեցնելու համար, որոնք շարունակում են հսկայական քանակությամբ ջերմոցային գազեր արտանետել:

Promethean-ի MOF մասնիկներն արդեն օգտագործվում են Անգլիայի Յորքշիր նահանգի Դրաքս էլեկտրակայանում գտնվող ածխածին որսող սարքավորման նախատիպում: