Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Պավել Դուրովին երկրի տարածքում կալանավորելը քաղաքական որոշում չէ։

«Պավել Դուրովի ձերբակալությունից հետո ես Ֆրանսիայի մասին կեղծ տեղեկություններ եմ կարդում։ Ֆրանսիան ավելի քան երբևէ հավատարիմ է կարծիք արտահայտելու և հաղորդակցության ազատությանը, նորարարությանը և ձեռներեցությանը: Միշտը էլ այդպես էլ կլինի»,- ըստ BBC-ի՝ շեշտել է նախագահը։

Օրենքի գերակայության պայմաններում, ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ իրական կյանքում, ազատություններն իրականացվում են օրենքով սահմանված շրջանակում՝ քաղաքացիներին պաշտպանելու և նրանց հիմնարար իրավունքները հարգելու համար: […]

Ֆրանսիայում Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը տեղի է ունեցել ընթացող դատական ​​հետաքննության շրջանակում։ Սա ամենևին քաղաքական որոշում չէ։ Որոշումը դատավորներինն է»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը: