Էտալոնային նավթի գինը հինգշաբթի առավոտյան թույլ բարձրանում է՝ նախօրեի էժանացումից հետո։
Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 78,78 դոլար, ինչը 0,13 դոլարով (0,17 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Նախօրեին այդ գնանշումներն իջել էին 0,9 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 78,65 դոլար։
WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,16 դոլարով (0,21 տոկոս)՝ մեկ բարելը 74,68 դոլար։ Չորեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 1,01 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 74,52 դոլար։




























