Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում 37,3 մլն դրամ հատկացրեց երկրորդ կարգի զինհաշմանդամ Մարտիրոս Խաչիկի Քոչարյանի բուժումը Լոնդոնի «King Edward VII's» անվան հոսպիտալում կազմակերպելու նպատակով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2016-ին որոշվել է, որ Մարտիրոս Քոչարյանի բուժումը պետք է անցկացվի Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում՝ չորս փուլով: Այդ կապակցությամբ 2022-ի հունիսի 30-ի ՀՀ Կառավարության որոշմամբ հատկացվել է 67 մլն 303 հազար դրամ: Այժմ անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել նրա բուժման չորրորդ փուլը շարունակելու գործընթաց և ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 37,342.7 հազար ՀՀ դրամ:
Բուժումն իրականացվում է չորս փուլով՝ յուրաքանչյուր փուլից հետո անցնելով վերականգնման շրջան: 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2024 թվականի փետրվարի 8-ը Մ. Քոչարյանը անցել է բուժման երրորդ փուլը: Կատարված վիրահատության, միջամտությունների, ինչպես նաև Մ. Քոչարյանի տվյալ ժամանակահատվածում կեցության ծախսերը գերազանցել են Կառավարության որոշմամբ հատկացված գումարը 17,282.7 հազար ՀՀ դրամով:
Մ. Քոչարյանի բուժման չորորդ փուլը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում և այն կկազմի մոտ 20,060.0 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ ճանապարհածախսը և կեցության ծախսերը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի պահանջները՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանն է հատկացվելու 37,342.7 հազար ՀՀ դրամ, որը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից փոխանցվելու է Մարտիրոս Քոչարյանի բանկային հաշվեհամարին:





























