Հումանիտար օգնությամբ ավելի քան 210 բեռնատար եւ գազի 6 ցիստեռն է մտել Գազայի հատված։ Այս մասին տեղեկացրել է Ynet News պորտալը՝ հղում կատարելով Պաղեստինի տարածքում Իսրայելի կառավարության՝ ՊՆ-ին կից գործողությունների համակարգման վարչությանը։

Գազայի հատված է հասել 216 բեռնատար. 165-ն անցել է «Քերեմ-Շալոն» անցակետով, 51-ը՝ «Էրեզով»։ Դրանք բերել են պարեն եւ բուժսարքավորումներ, այդ թվում պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութ, նշել են վարչությունում։

Հումանիտար կազմակերպություններն Իսրայելին մեղադրում են միտումնավոր կերպով հումանիտար օգնությունը սահմանափակելու մեջ։ Հրեական պետությունը պնդում է, որ նման սահմանափակումներ չկան։