Ամռան վերջին աշխատանքային օրը նավթը թանկանում է։

Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 80,18 դոլար, ինչը 0,24 դոլարով (0,3 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Նախօրեին այդ պայմանագրերը թանկացել էին 1,29 դոլարով (1,6 տոկոս՝) մեկ բարելը 79,94 դոլար։

WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,18 դոլարով (0,24 տոկոս)՝ մեկ բարելը 76,09 դոլար։ Հինգշաբթի պայմանագիրը թանկացել էր 1,39 դոլարով (1,9 տոկոս)՝ մեկ բարելը 75,91 դոլար։