Շաբաթ օրը ձերբակալվել է Թայվանի նախագահի նախկին թեկնածուն այն բանից հետո, երբ նրան հարցաքննել են գույքային սկանդալի հետ կապված, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա կղզու մայրաքաղաքի՝ Թայբեյի ղեկավարն էր, տեղեկացրել է AFP-ը։
Կո Վեն Չժեն նախկին վիրաբույժ է, որը քաղաքական գործիչ է դարձել եւ ղեկավարել Թայվանի Ժողովրդական կուսակցությունը, առաջադրվել է որպես նախագահի թեկնածու՝ հավաքելով ձայների մեկ քառորդը հունվարյան ընտրությունների ժամանակ։
Բայց վերջերս նա ներքաշվել է կոռուպցիոն սկանդալի մեջ՝ կապված անշարժ գույքի կառուցման հետ, որն իբր տեղի է ունեցել, երբ նա Թայբեյի քաղաքապետն էր 2014-2022թ..։
Կոն ուրբաթ տարվել է հարցաքննության իր տան խուզարկությունից հետո։ Հարցաքննությունը տեւել է 19 ժամ, հայտնել են կուսակցությունում։ Նրա փաստաբանը պահանջել է վերանայել նրա ձերբակալման օրինականությունը, բայց միջնորդությունը մերժվել է Թայբեյի օկրուգային դատարանի կողմից։
«Մենք հարգում ենք Թայբեյի օկրուգային դատարանի որոշումը եւ աջակցում նախագահ Կոյի դատական պաշտպանության իրավունքը օրենքին համապատասխան»,- ավելացրել են կուսակցությունում։ Կոն հերքում է բոլոր արարքները, բայց հինգշաբթի հայտարարել է, որ կուսակցության ղեկավար պաշտոնից գնում է եռամսյա արձակուրդ սեփական ցանկությամբ։





























