Գիտնականները պարզել են, որ մարմոզետկա կապիկները հատուկ ճիչեր են օգտագործում՝ միմյանց անուններով կոչելու համար, մի վարքագիծ, որը նախկինում համարվում էր, որ հատուկ է միայն մարդկանց, դելֆիններին և փղերին:
Պոպուլյացիայի այլ առանձնյակներին դիմելը բարձր զարգացած ճանաչողական կարողություն է, որը հանդիպում է միայն սոցիալական կենդանիների որոշակի խմբերի մոտ, և իսպառ բացակայում է նույնիսկ մարդկանց ամենամոտ էվոլյուցիոն ազգականների՝ ոչ մարդկային պրիմատների մոտ:
Այժմ գիտնականները բեկումնային հայտնագործություն են արել. մարմոզետկաները մտնում են ընդամենը չորս կենդանիներից կազմված այս ընտրյալ ցանկի մեջ: Science ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, կապիկները հատուկ հնչյուններ են օգտագործում միմյանց դիմելու համար:
Գիտնականները ձայնագրել են մարմոզետկաների զույգերի միջև բնական զրույցը, ինչպես նաև կապիկների և համակարգչային համակարգի փոխազդեցությունը: Կապիկները հակված էին օգտագործել հատուկ հնչյուններ, երբ դիմում էին կոնկրետ առանձնյակի: Հետազոտողները նաև պարզել են, որ մարմոզետկան հասկանում է, թե երբ են իրեն դիմում և ավելի ճշգրիտ է արձագանքում, երբ դա տեղի է ունենում:





























