Գիտնականները պարզել են, որ որոշ չղջիկներ արյան մեջ շաքարի ամենաբարձր մակարդակն ունեն, որը երբևէ նկատվել է կաթնասունների մոտ, և նրանք ապրում և նույնիսկ բարգավաճում են շաքարի այնպիսի մակարդակներում, որը կարող է սպանել մարդուն: Ըստ գիտնականների, այս չղջիկները կարող են օգնել բուժել շաքարախտը:

Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Nature Ecology & Evolution ամսագրում, գիտնականները ստուգել են 29 տեսակի մոտ 200 որսած չղջիկների արյան շաքարի մակարդակը՝  միջատների, մրգերի կամ նեկտարի հետ կապված շաքարով կերակրելուց հետո:

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արյան մեջ շաքարի մակարդակը ամենաբարձրն է, որը մենք երբևէ տեսել ենք բնության մեջ, սա մահացու մակարդակ է, որը կոմայի պատճառ է դառնում կաթնասունների, բայց ոչ չղջիկների համար, - ասում է Կանզաս-Սիթիի Ստաուերսի բժշկական ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Ժասմին Կամաչոն։- Մենք նոր առանձնահատկություն ենք նկատում, որի հնարավորության մասին նույնիսկ չէինք էլ կասկածում»: