Սեպտեմբերի 1-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը համապատասխան կառույցներին և մարմիններին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել երեխաներին օտար լեզուներ սովորեցնելու համար առանձին հեռուստաալիք ստեղծելու համար, հայտնում է «Խովար»-ը։
Ելույթ ունենալով Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ երկրի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է սովորեցնել երեխաներին «թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին գիտություն, գիտելիք, արհեստ, բարոյականություն, լեզու, ժամանակակից սարքավորումների և տեխնոլոգիաների օգտագործում, համակողմանիորեն պատրաստել նրանց ինքնուրույն կյանքի, դաստիարակել նրանց որպես գիտակից, պատասխանատու, հայրենասեր և աշխատասեր անհատներ»։
«Շեշտում եմ, որ ներքին, մոտ և հեռավոր արտերկրի աշխատաշուկայի կարիքները պետք է պարբերաբար ուսումնասիրվեն մասնագետների կողմից, իսկ երիտասարդների մասնագիտությունը կազմակերպվի առօրյա կարիքներին համապատասխան։ Այս գործընթացում ավելի ու ավելի մեծ ուշադրություն է հատկացվում ոչ միայն ռուսերենի և անգլերենի, այլև մյուս օտար լեզուների լայն ուսուցման խնդրին»,- ասել է երկրի նախագահը։





























