Սեպտեմբերի 1-ից ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը սկսել է բնական գազ մատակարարել Խորվաթիա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Խորվաթիա գազը մատակարարվում է PPD և MET Group ընկերությունների միջոցով։
«Այս կարևոր իրադարձության շնորհիվ Խորվաթիան դառնում է ադրբեջանական գազ ստացող տասներորդ երկիրը՝ միանալով Թուրքիային, Վրաստանին, Իտալիային, Հունաստանին, Բուլղարիային, Ռումինիային, Հունգարիային, Սերբիային և Սլովենիային»,- ասվում է ադրբեջանական ընկերության հայտարարության մեջ։
Ադրբեջանը Եվրոպա բնական գազ է մատակարարում Հարավային գազային միջանցքով։ Այս միջանցքի եվրոպական հատվածի՝ Անդրադրիատիկ գազատարի (TAP) ներկայիս հզորությունը կազմում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր՝ մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի ընդլայնման հնարավորությամբ:
Խորվաթիան դարձավ ադրբեջանական SOCAR ընկերությունից գազ ստացող 10-րդ երկիրը

Թեմա



























