Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ստեֆեն Դոութիի հետ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին, դրա զարգացմանն ուղղված համատեղ քայլերին:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությանը և դրա բովանդակային հարստացմանը:
Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերի վերաբերյալ: Այս համատեքստում Վահան Կոստանյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը կարճ ժամկետում ստորագրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը:





























