Կառավարումը կորցրած ավտոբուսը դարձել է 11 մարդու ճզմվելու պատճառ չինական Թայան քաղաքի (Շանդուն արեւելյան նահանգ) դպրոցներից մեկի դարպասների մոտ։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, նրանցից հինգը երեխաներ էին։

Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Թայան քաղաքի Դունպին գավառի դպրոցներից մեկի մոտ։ Տեղեկացվել է, որ դպրոցական ավտոբուսը անսպասելիորեն մխրճվել է մարդկանց մեջ, որոնք մայթով գնում էին ուսումնական հաստատություն։ Զոհվել են 6 մեծահասակներ եւ 5 երեխաներ, 13 հոգի տարբեր վնասվածքներ է ստացել։

Ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։ Կատարվածի պատճառները պարզվում են։