Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից գույք հանելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում ներառված՝Լոռու մարզի Ղալթաղչի կայարանի տարածքում գտնվող թվով երկու մետաղական կոնստրուկցիաները կոնցենսիոն ակտիվների կազմից հանելու  մասին է: Դրանք անհրաժեշտ են Լոռու մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով քանդված Ախթալայի կամրջի փոխարեն նոր կամրջի կառուցման համար:

Տվյալ մետաղական կոնստրուկցիաները չեն շահագործվում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-իկողմից: