Չհաշված փոքր թարմացումները, որոնք երբեմն ներառում են Apple CarPlay-ը, շուկայում ավտոմեքենաների մեծ մասի տեղեկատվական- ժամանցային համակարգերը, որոնք եղել են ստեղծման ժամանակ, կմնան նույնը:

Քանի որ ավտոմեքենաների սերնդափոխության ընթացքում շատ բան է փոխվում, դա միշտ չէ, որ հնարավոր է: Սակայն Volvo ընկերությունը նոր բան է փորձում՝ իր վերջին տեղեկատվական- ժամանցային համակարգը հասանելի դարձնելով նաև հին ավտոմեքենաների մոդելների համար, գրում է Autoblog-ը։

Ասյպիսով, 2020 թվականին արտադրված ավտոմեքենաները հնարավոր կլինի թարմացնել։ Ավելի ստույգ՝ հնարավոր կլինի թարմացնել տեղեկատվական-ժամանցային համակարգը, որը հասանելի կլինի EX30-ի, EX90-ի և թարմացված XC90-ի համար։

Ըստ Autoblog-ի՝ նոր տեղեկատվական-ժամանցային համակարգն ունի որոշ նշանակալի առավելություններ, մասնավորապես՝ արագ հասանելության կոճակների մշտական առկայությունը և գործառույթների միջև անցում անելու համար անհրաժեշտ սեղմումների և հետքայլերի քանակի կրճատումը:

Volvo-ն թարմացումների տարածումը կսկսի հաջորդ տարվա ընթացքում:

Volvo-ի ավտոմեքենաները համատեղելի են միայն 2020 թվականին կամ ավելի ուշ թողարկված Android օպերացիոն համակարգի հետ,:

Ավտոարտադրողը չի հայտնել՝ արդյոք արդիականացման համար վճար կգանձվի, ուստի ակնկալվում է, որ սա կլինի բջջային հեռախոսի օպերացիոն համակարգի թարմացմանը հարիր անվճար թարմացում սեփականատերերի համար: