Մոտ 187 հազար երեխա Գազայի հատվածում պատվաստվել է պոլիոմիելիտի դեմ առաջին երեք օրում։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալությունը։
Նրա տվյալներով՝ 187 հազար երեխա ներարկվել է առաջին օրը, եւս 74 հազար երեխա՝ երկրորդ եւ 26 հազար երեխա՝ երրորդ օրը։ Գործակալությունը նշել է, որ հիվանդության արդյունավետ կանխման համար անհրաժեշտ է ներարկել մինչեւ 10 տարեկան երեխաների 90 տոկոսին։
Գործակալությունը նաեւ նշել է, որ ռազմական գործողությունների եւ ենթակառուցվածքի ավերածությունների պատճառով Գազայի հատվածում տարածվում են այլ հիվանդություններ, այդ թվում հեպատիտ А։
Օգոստոսի 16-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում գրանցվել է պոլիոմիելիտի հաստատված առաջին դեպքը։ Դեյր-էլ-Բալահ քաղաքում վիրուսային վարակով հիվանդացել էր 10 ամսական մի երեխա, որը ժամանակին չէր ստացել պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի անհրաժեշտ չափաքանակը, նրա ախտորոշումը հաստատել են Ամանում կատարված լաբորատոր հետազոտություններում։





























