Նոյեմբերյան-Բերդավան ճանապարհի 1-ին կմ-ին, նոյեմբերի 1-ի ուշ երեկոյան, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























