Զենքի կիրառմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճ կա, ինչը  թերևս, կարող է առաջացնել նաև տագնապի զգացողություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սովորական գողության դեպքում, ով անմիջապես թիրախավորված չէ, սովորաբար չի իմանում կամ ուշ է իմանում դրա մասին, և դա տագնապի զգացողություն չի առաջանցում, բայց երբ հնչում են կրակոցներ, դրա մասին իմանում են շատ մարդիկ, այդ կրակոցի մասին խոսակցությունը շատ արագ տարածվում են և դառնում լուրջ քննարկման առարկա»,- հայտարարեց վարչապետը: