Երեւանում, այսօր` դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել աշխատանքային տոնավաճառ, որի բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոհն Հեֆերնը:

Տոնավաճառը կազմակերպվել էր Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի կողմից՝ օգնելու ԱՄՆ փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին  ընտրել պոտենցիալ գործատուների:

Դեսպան Հեֆերնը ողջունել է աշխատանք փնտրողներին, ինչպես նաեւ 30 ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք փնտրում են որակավորված դիմորդներ աշխատանքի եւ պրակտիկայի համար: Մասնակից ընկերությունների թվում էին «Ամերիա» բանկը, «Օրանժ Արմենիա», «Աշտարակ կաթ», «ԱրմՆյուզ» ընկերությունները, Կենտրոնական բանկը, Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը, Կոնգրես հյուրանոցը, Նաիրի ապահովագրական ընկերությունը: 

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան հիմնադրվել է 2010թ. փետրվարին եւ գործում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Ասոցիացիան ԱՄՆ կրթական եւ մասնագիտական փոխանակման ծրագրերի հայ շրաջանավարտների ցանց է: