Հայաստանը կարող է շատ կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միացման նախագծում։ Այս մասին սեպտեմբերի 16-ի առավոտյան Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Դրականորեն խոսելով Երևանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ֆրանսիացի նախարարն ընդգծել է, որ այն կարող է իրականացվել՝ հաշվի առնելով և հարգելով երկրների ինքնիշխանությունը, որից հետո Հայաստանը կարող է շատ կարևոր դեր խաղալ Եվրոպան Ասիային կապելու նախագծում։

Ֆրանսիացի նախարարը նշել է համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգերում։ Մասնավորապես, Սեժուրնեն մատնանշել է Փարիզի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացմանը՝ հիշեցնելով, որ երկխոսությունն ու վիզային ռեժիմի ազատականացումն արդեն սկսվել են, և որոշում է կայացվել Երևանին օգնություն տրամադրել խաղաղության հիմնադրամի միջոցով։ Նախարարը նշել է նաև հումանիտար ոլորտում և փախստականներին 29 միլիոն եվրոյի օգնություն ցուցաբերելը։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հաստատել է պաշտպանական ոլորտում հարաբերություններն էլ ավելի խորացնելու մտադրությունը, քանի որ «Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր բնակչությանը»։ Ավելին, հարաբերություններն այս ոլորտում պետք է զարգանան «ինքնիշխանության» հարգմամբ և առանց որևէ էսկալացիայի։ Հիշեցնենք, որ համագործակցության այս ոլորտը նյարդային արձագանք է առաջացնում Ադրբեջանում։